Ղազախստանում հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Ղազախստանում հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթում է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալներով նա ստացել է 70.76 տոկոս ձայն։

Երկրորդ տեղում է քաղաքական գործիչ Ամիրժան Կոսանովը 16,2 տոկոս ձայնով, երրորդ՝ խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Դանիա Եսպաևան 5,2 տոկոսով։ Ընդհանուր, յոթ թեկնածու է մասնակցել ընտրություններին։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Ղազախստանում կայացած նախագահական ընտրությունները դրական են գնահատել, առանձին թերությունները զգալի չեն եղել, տեխնիկական բնույթի են եղել։ Դիտորդական կազմակերպության ղեկավար Սերգեյ Լեբեդևն ասել է, որ այդ թերություններըբ «չէին կարող ազդել արդյունքների վրա»։

Ղազախստանում նախագահական ընտրություններն արտահերթ էին, քանի որ շուրջ 30 տարի երկիրը ղեկավարելուց հետո Նուրսուլթան Նազարբաևը այս տարվա մարտի 20-ին հայտարարել էր հրաժարականի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում