Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները (տեսանյութ)

Նախիջևանում շարունակվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Ermenihaber.am: Նախիջևանում շարունակվում են հունիսի 8-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններում ներգրավված են մոտ 5.000 զինվոր, 200 միավոր զրահամեքենա և տանկ, 21 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ, 180 հրթիռ և հրանոթ։

Զորավարժության նպատակն է փորձի փոխանակումը Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։

Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 11-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում