ԱՄՆ-ը մտածում է Մերձավոր Արևելքում զորքերի տեղափոխման մասին
10/06/2019 12:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ Մաքքենզին գնահատում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավելացման նպատակահարմարությունը: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքերով, ԱՄՆ-ը կարող է այս քայլը կատարել տարածաշրջանում Իրանի գործողությունների պատճառով:
Մաքքենզին նաև ավելացրել է, որ սա կպահանջի «զգալի ռեսուրսներ», սակայն չի նշել, թե որքան զորք նա կարող է խնդրել Պենտագոնից։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել մոտեցումը Մերձավոր Արևելքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում