Ռուբեն Մելիքյան. Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանություն սպառնալիքի համար, որն իրական չէ

Ռուբեն Մելիքյան. Արթուր Դանիելյանին տարել են ոստիկանություն սպառնալիքի համար, որն իրական չէ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ սպառնալիքը լինի իրական»,-լրագրողների հետ զրույցում, խոսելով ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին ձեռնաշթղաներով ոստիկանության բերման ենթարկելու մասին՝ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, Արթուր Դանիելյանի հայտարարությունը, ինչպես ինքն էլ պարզաբանեց, իրական լինել չի կարող։

«Այս պարագայում, ինչո՞ւ պետք է անձի իրավունքների սահմանափակում տեղի ունենա։ Արդյո՞ք դա ռեպրեսիվ նշանակություն չունի, արդյո՞ք սա պատժիչ նշանակություն չունի, և պայմանավորված չէ, անձի քաղաքական հայացքների հետ։ Սա կարևոր իրավական հարց է, ես կուզեի այդ մասին խոսել, որպեսզի մենք իսկապես հասկանանք, ի՞նչ պրոտոկոլով են աշխատում մեր իրավապահ մարմինները»,- ասաց Մելիքյանը։

Նրան նաև հետաքրքրում է, թե ի՞նչ սկզբունքով է մարդկանց բերման ենթարկում ոստիկանությունը, ինչո՞ւ օրինակ, ոստիկանությունը չի նկատել ու գործողություններ չի կատարել Ջիվան Աբրահամյանի հայտնի հայտարարությունից հետո։

«Հակառակ պարագայում կստացվի, որ մեր իրավապահ մարմիններն ընտրողաբար են գործում»,- նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում