Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արևելքում լարվածության համար

Զարիֆն ԱՄՆ-ին մեղադրում է Մերձավոր Արևելքում լարվածության համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Զարիֆը Մերձավոր Արևելքում լարվածությունը կապում է ԱՄՆ-Իրան տնտեսական դիմակայության հետ:

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նոր լարվածությունն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հրահրած տնտեսական պատերազմն է, լարվածության նվազումը հնարավոր է միայն այդ պատերազմը դադարեցնելուց հետո:

«Մենք վստահ ենք, որ Գերմանիան և ԵՄ-ն կկարողանան վճռորոշ դեր խաղալ այդ լարվածության նվազման գործում», – ասել է իրանցի նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում