Ակնկալում ենք Պուտինի այցը Հայաստան. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ակնկալում ենք Պուտինի այցը Հայաստան. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», – ասաց դեսպանը:

Վերջինս ընդգծեց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

«Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», – ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում