Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել. Կոպիրկին

Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանի հանդեպ պատժամիջոցները չեն խանգարում ՌԴ-ին Իրանի հետ հարաբերությունները զարգացնել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես Իրանի հարցերով փորձագետ չեմ ու չեմ կարող վերլուծություններ անել ՌԴ հետ հարաբերությունների մասով, այլ կարող եմ ասել, որ այդ հարաբերությունները բավականին արդյունավետ են: Պատժամիջոցներն իրենց բացասական ազդեցությունների հետ մեկտեղ՝ չեն կարող համագործակցության դրական կողմերը ստվերել»,– ասաց դեսպանը:

Անդրադառնալով երեկ Իրանի կողմից ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի վավերացմանը՝ դեպսանը նկատեց, որ այդ փաստաթուղթը խթան կհանդիսանա երկկողմանի համագործակցության համար:

«Այս փաստաթուղթը լրացուցիչ հնարավորություններ է բացելու համագործակցության համար», – նկատեց Կոպիրկինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում