Հունիսի 17-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր

Հունիսի 17-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:

Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում