Նախիջևանում ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում. ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:
«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասաց Անդրեյ Գրիշուկը:
Հիշեցնենք, որ Նախիջևանում շարունակվում են մարտական կրակի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական «Անքակտ եղբայրություն-2019» զորավարժությունները: