Հունաստանի ափերին միգրանտների նավ է խորտակվել
11/06/2019 20:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Էգեյան ծովում 7 մարդ է խեղդվել` փորձելով հասնել Հունաստանի ափերին, հայտնում է euronews-ը։
Թուրքիայից ուղևորված նավը երեքշաբթի առավոտյան շրջվել է Լեսբսոս կղզու մոտակայքում, որում եղել են տասնյակ միգրանտներ։
Հունական ծովափնյա պահակախմբի ջանքերով 57 ուղևոր փրկվել է, նրանց տեղափոխել են Լեսբոսի հիվանդանոցներ:
Զոհերից երկուսը երեխաներ են՝ 5-ից 7 տարեկան, 4 կին ու 1 տղամարդ։
Միգրանտները հաճախ ընտրում են այս կարճ ծովային ուղին՝ Հունաստան հասնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում