Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում