AM | RU
USD
EUR
RUB

Լենա Նազարյանի լուսանկարները, Վրաստանը եւ մեր շահերը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Այս օրերին համացանցում տեսնում եմ տիկին Լենա Նազարյանի լուսանկարների մասին քննարկումներ: Ես չգիտեմ, ավելին` չեմ էլ ուզում իմանալ, թե տիկին Նազարյանը դրանով ի՞նչ է ուզում ասել: Բայց մի բան ուզում եմ ասել կամ հիշեցնել այդ առիթով. տիկին Նազարյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀ-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Մի ոլորտ, որն օդ ու ջրի նման կարևոր է ՀՀ-ի համար` թե' ռազմավարական, թե' տարանցիկ, թե' անվտանգության, թե' թուրք-ադրբեջանական տանդեմին հակազդելու և բազմաթիվ այլ իմաստներով:

Էլ չխոսեմ այն հսկայածավալ խնդիրների մասին, որոնք առկա են Վրաստանում ապրող հայության, մասնավորապես` ջավախահայության շրջանում, և դրանց միայն թվարկումը մի քանի էջ կարող է լցնել:

Հեշեցնենք նաև, որ օրերս արգելեցին Վրաստան մտնել հերթական ՀՀ քաղաքացուն` ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին, և արդեն Վրաստան մուտքի արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է խայտառակ չափերի:

Հետաքրքիր է` տիկին Նազարյանը քանի՞ անգամ է զանգահարել այս ընթացքում իր վրացի պաշտոնակցին, քանի՞ անգամ է փորձել հանդիպել հետը և աշխատանքներ տարել, օրինակ` վրաց քաղաքական գործիչների ոչ հայանպաստ հայտարարությունները բացառելու համար: Զորօրինակ` ոչ անհայտ Շալվա Նաթելաշվիլու վերջին հայտարարություններից տեղյա՞կ է տիկին Նազարյանը: Կամ` Ախալքալաքի վերջին ծեծկռտուքից և վրացի ոստիկանների կողմից հայության հանդեպ ոչ ադեկվատ պահվածքից տեղյա՞կ է տիկինը, և կարո՞ղ ենք իմանալ, թե ինչ քայլեր են արվել:

Այն, որ ջավախքաբնակ գործիչներն այս օրերին զանգահարում են մեզ և հարցնում, թե այդ հանձնաժողովն արդյոք գործո՞ւմ է, կամ ովքե՞ր են անդամները, արդեն փաստում է, որ այս ոլորտում առկա է անգործություն, և, դատելով այս տոտալ ամայությունից` հակված ենք կարծելու, որ տիկին Նազարյանը միայն տեղյակ է մի բանից` այն, որ ինքն ի պաշտոնե այդ խմբի ղեկավարն է և փոխարինում է Էդուարդ Շարմազանովին: Այսքանը, ոչ ավելին:

Դատելով բարեկամական խմբի անդամակազմից` կարելի է փաստել, որ մնացյալ 19 անդամներից մի քանիսն են ընդամենը, որ ընդհանրապես Վրաստանի տեղը գիտեն կամ կամ ինչ-որ չափով տեղեկացված են Վրաստանից և հայ-վրացական հարաբերություններից: Էդմոն Մարուքյանը նախկինում մի քանի անգամ եղել է Ջավախքում, ես ներկա եմ եղել այդ այցերին: Արմեն Փամբուխչյանը արմատներով Ջավախքից է, հուսով ենք, որ արյան կանչով օգտակար կլինի խնդիրների լուծմանը: Մխիթար Հայրապետյանը պետք է, որ տեղյակ լիներ խնդիրներից` նախկին իր պաշտոնից ելնելով: Վարդան Ղուկասյանը, անկախ ամեն ինչից, որոշ ուշադրություն տածել է: Հիշենք, թեկուզ, Թումանյանի ապրած տան գնման և համայնքին նվիրելու նրա նախաձեռնությունը, և… կարծես այսքանը: Հարգանքս մնացած բոլոր անդամների մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց այդ մարդիկ այս խմբում ուղղակի դիզայնի համար են, ուրիշ ոչինչ:

Ինձ կարող են հակադարձել բարեկամական խմբի մեր գործընկերները` ասելով, որ դրա համար կա ԱԳ նախարարություն, որը Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ համատեղ աշխատում է: Լավ, գոնե դեսպանատան մասով համաձայն եմ, իսկ այդ դեպքում ինչի՞ համար եք դուք, բարեկամնե'րս, ինչի՞ համար է ձեր կենսագրության մեջ լրացվում, որ դուք եղել եք ՀՀ-Վրաստան միջխորհրդարանային բարեկամական խմբի անդամ կամ ղեկավար: Իրականում հենց խորհրդարանական մակարդակով հսկայածավալ աշխատանքներ կան կատարելու, և այդ ոլորտում անգործություն ցուցաբերելու համար, օրինակ, քննադատել ենք 2012-2017 թթ. հինգերորդ գումարման ԱԺ-ի ՀՀ-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանին և նրա նախորդներին:

Ի դեպ, մի հետաքրքիր իրողություն ևս նկատվեց այս ոլորտում. ՀՀ Գերագույն խորհրդի և Վրաստանի խորհրդարանի միջև 1993 թ. մայիսի 19-ին կնքվել է միջխորհրդարանային համագործակցության մասին համաձայնագիրը, այն ուժը կորցրել է նոր` ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագրով, որի հոդված 4-ում նշված է հետևյալը. «Կողմերի փոխգործողությունների կազմակերպումը և համակարգումն իրականացնում է Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի համագործակցության գծով մշտապես գործող հանձնաժողովը (այսուհետ` Միջխորհրդարանային հանձնաժողով)` կազմված Կողմերի ներկայացուցիչներից: Միջխորհրդարանային հանձնաժողովի գործունեությունը համակարգում են համանախագահները: Միջխորհրդարանային հանձնաժողովի համանախագահների թեկնածությունները և Կողմերի ներկայացուցիչներին հաստատում է յուրաքանչյուր Կողմ` իրենց ներքին կանոններին և ընթացակարգին համապատասխան»:

Շատ հետաքրքրական է, որ, սկսած 2017 թ.` վեցերորդ գումարման ԱԺ-ից, նշյալ Միջխորհրդարանային հանձնաժողովը վերածվել է բարեկամական խմբի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1998 թ. մայիսի 1-ին կնքված պայմանագիրը հստակորեն գործում է, և նրանում որևէ փոփոխության մասին տեղեկություններ չենք գտնում (մնացյալ երկրների խորհրդարանների հետ բարեկամական կամ պատգամավորական խմբերի ձևավորման պարագայում համապատասխան պայմանագրով դա հստակ նշված է, օրինակ` Ֆրանսիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի հետ պայմանագրերում ևս), ապա կարելի է մատնանշել, որ կառուցվածքային այս փոփոխությունը հակասում է գործող պայմանագրին: Ցավոք, նույն իներցիայով բարեկամական խումբ է կազմավորվել նաև 2018 թ.` յոթերորդ գումարման ԱԺ-ի շրջանակներում, որի մասին մենք վերևում խոսեցինք:

Եվ վերջում` Վրաստանի նման բարդ պետության և հարևանի հետ պահանջվում է ամենօրյա անդուլ աշխատանք: Հավատացնում եմ, որ այդ երկրի հետ ՀՀ պետական պատկան այրերի ամենօրյա աշխատանքը մեր պետությանը, մեր պետականությանը, մեր անվտանգության համակարգին և կայուն զարգացմանը առավել քան անհրաժեշտ է, հազարապատիկ ավելի կարևոր, քան գեղեցիկ լուսանկարները հանրության քննարկմանը ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

պ.գ.թ. Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Լրահոս
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում «Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 20 Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը Ա.Աշոտյանը վատ հոտ է առել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Կոտայքի և Լոռու մարզերում Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի Թրամփը վստահ է՝ Իրանը համաձայնագիր է ցանկանում ԱՄՆ-ի հետ Մասիս Մայիլյանն ու ԿԽՄԿ առաքելության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը Ժողովուրդն ասում է՝ ո՛չ, ուրեմն Ամուլսարը չպիտի շահագործվի. Նաիրա Զոհրաբյան Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6 անձ տարվել է ոստիկանություն Փաշինյանն այժմ հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ Բացարձակորեն դեմ եմ. Արամ Ա Կաթողիկոսը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին (Տեսանյութ) Սպասվում է բավականին շոգ եղանակ Ամուլսարի հարցով քննարկում և բողոքի ակցիա՝ Բաղրամյան 26-ում. ՈՒՂԻՂ Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է Թրամփը հաստատել է, որ հավանություն է տվել Թայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Ջերմուկի բնակիչները ավտոերթով շարժվելու են Երևան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan