«Ժողովուրդ». Մեծ աժիոտաժ է տիրում ՔՊ գրասենյակում

«Ժողովուրդ». Մեծ աժիոտաժ է տիրում ՔՊ գրասենյակում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մեծ աժիոտաժ է տիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Բանն այն է, որ շաբաթ օրը տեղի է ունենալու ՔՊ արտահերթ համագումարը, ու կուսակցությունում քննարկում են համագումարին վերաբերող հարցերը:

Ըստ մեր տեղեկությունների` կուսակցությունում հակված չեն այդ օրը այլ կուսակցությունների հրավիրել. մի հատվածը կարծում է, որ պետք չէ որեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա լինի իրենց կուսակցաշինությանը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից պարզել` արդյոք այլ կուսակցականներ մասնակցելու են համագումարին:

Պատգամավորն ասաց. «Մինչեւ այս պահը հրավեր չի եղել որեւէ կուսակցության»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում