Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում