Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
12/06/2019 17:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀԿ-ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ինչպես հայտնեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի ծառայությունից, նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում