«Հրապարակ». Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է. Մակունց

«Հրապարակ». Չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է. Մակունց

«Ճի՞շտ են տեղեկությունները, որ դատական իշխանությունը վեթինգի ենթարկելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը՝ ԶԼՄ-ներին․ մեր լրագրողը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից:

«Ես առաջին անգամն եմ լսում»,- ասել է նա՝ ասես իրենց խմբակցությունում չեն 24-ժամյա ռեժիմով լրագրողների «միսը ծամում», մեր աղբյուրները բացահայտելու ուղիներ ման գալիս, ինչի առթիվ մի քանի պատգամավոր ինքնախոստովանական «ցուցմունքով» են հանդես եկել և անգամ մեր գործընկերներից մեկին գումար են առաջարկել՝ իր աղբյուրը նշելու դիմաց։

«Նման բան չկա, չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել»,- ասել է Մակունցը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում