AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Կառավարությունը նախարարություններից կրճատված կադրերին կանգնեցրել է փաստի առաջ

 

«Կառավարությունն օպտիմալացման շրջանակում կրճատումների գնալը հարկ չի համարել ֆորմալացնել կանխավ՝ կրճատվող 5 նախարարություններին իջեցվող ծանուցումների միջոցով: Գործադիր մարմնից արհամարհվել է օրենքի պահանջը, ըստ որի՝ պետությունը, որպես գործատու, իր աշխատակցին պարտավոր էր առնվազն երկու ամիս առաջ պատշաճ տեղեկացնել գործազուրկ դառնալու ռիսկի մասին:

Նախարարությունների աշխատակազմերին մայիսի 29-ին ափալ-թափալ կանչել են, հանձնարարել, թե՝ մտեք քարտուղարություն՝ մայիսի 30-ի ամսաթվով ազատման դիմումներ գրելու, հունիսի 1-ից գործատու չունեք, նախարարություններ չպետք է լինեն:

Մինչդեռ հակառակ վերաբերմունքին են արժանացրել հաջողակ կադրերը, կրճատվող նախարարություններում ներքին կարգով ընտրյալների ցանկն են շրջանառել. բոլոր նրանք, ովքեր զանազան կապերով վերևներում հիմնավորել են իրենց «պիտանելիությունը», նրանց պատշաճ կերպով աշխատակազմերից տեղեկացվել է, որ չանհանգստանան, իրենք ներգրավվելու են վերակազմավորվող կառավարման համակարգում:

Իսկ պետական գործատուն վերջին օրով մարդկանց ազատման դիմումներ պարտադրելով՝ ակնհայտորեն ֆինանսական խնդիր է լուծել, ընդ որում՝ խորամանկ լուծումը տրվել է փաստացի ի վնաս աշխատուժի:

Բանն այն է, որ օպտիմալացված կադրերի ազատման դիմումներով նախարարներն ապահովագրել են իրենց, որպեսզի մարդկանց զրկեն արձակման նպաստի իրավունքից՝ մեկ ամսվա լրիվ աշխատավարձի չափով, փոխարենը՝ հարյուրավոր մարդկանց կանգնեցրել են փաստի առաջ ու սահմանափակվել են միայն վերջնահաշվարկ բաշխելով:

Եվ սա, ընդգծենք, այն դեպքում, երբ կրճատվող նախարարություններում ղեկավարները բարեխիղճ չեն գտնվել, օրենքի խախտումով՝ մեկ ամիս առաջ ծանուցումներ չէին ապահովել նրանց գործազուրկ դառնալու մասին:

Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք պատասխանատու օղակներում ներքին հրահանգով են նախարարներն առաջնորդվել, թե՞ կառավարությունից նախազգուշացում չի եղել, և օրենքի խախտումը լոկալ բնույթ է կրում, պատասխան չստացանք:

Բնական է, որ այս անփույթ մոտեցմամբ աշխատանքի ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումը վերևներում չի դիտարկվի՝ որպես կառավարության աշխատակազմի կողմից թույլ տրված «կիքս», որքան էլ դրանից տուժի քաղաքացու շահը:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ տուժած անձանցից մեկի հետ պատահած ուշագրավ դրվագ:

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը մայիսի 30-ին՝ ճիշտ իր ազատման օրը, զուգադիպությամբ վիրահատվել է և դիմում չի գրել: Այդ օրերին նա գտնվել է արձակուրդի մեջ, ունի իր անաշխատունակության թերթիկը (բյուլետեն), սակայն վիրահատվելուց հետո վերադարձել է ու պարզել, որ իր անաշխատունակ եղած շրջանում կորցրել է աշխատանքը, գործատու չունի, հետևապես՝ չկա իրավասու անձ, ում հետ աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակում «բյուլետենի» գումարը կպահանջի:

Նույն անտարբերությունը կառավարությունը վստահաբար կցուցաբերի նաև ապագայում՝ վերակազմավորվող տասնյակ նախարարությունների ձևավորման փուլում, հետևողականորեն չի պահանջի, որպեսզի աշխատանքային թիմերում որակապես բարձր մասնագետներ ներգրավվեն:

Պետական կառավարման օղակներում նախարարները չեն էլ խորանա՝ արդյո՞ք նոր կառուցվածքում «հավելյալ արդյունք ստեղծող» պետծառայողներ են ներգրավում, ինչպես սիրում է ասել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, թե՞ քայլելով վաստակած իրավատերեր»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը վերածվել է իշխանական քարոզչամիջոցի Նոր նշանակումները գործող օրենսդրությամբ պետք է արվեն, որով վարչապետը կաշկանդված է. Էդմոն Մարուքյան ՍԴ դատավորների մեծ մասը սկզբունքային են և փոքր շահերը կստորադասեն հանուն համապետական խնդիրների Վալերիյ Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական «Կոշ» ՔԿՀ պետի հետ միասին ևս երկու անձ է ձերբակալվել.ԱԱԾ Վալերիյ Օսիպյանի վերջին խորհրդակցությունը. Տեսանյութ Միհրան Պողոսյան. «Վեր կանգնե՛ք անձնական քինախնդրությունից». Հայտարարություն «Սանիթեք». «Սանիթեքին» ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը` մեկ այլ Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan