Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը

Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պայմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հանի Թեհրանի նկատմամբ սահմանած նավթային պատժամիջոցները, փոխանցում է Kyodo-ն:

Այս մասին նա ասել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Ռոհանիի՝ տվյալ որոշումն ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ճանապարհն է:

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն մոտակա ժամանակահատվածում չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում