AM | RU
USD
EUR
RUB

Գազալցակայանները և բենզալցակայանները չեն նախազգուշացվի ստուգումներից առաջ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վերացնել գործող օրենսդրությամբ չափագիտական վերահսկողություն իրականացնելու համար ստուգումը սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնելու սահմանված պահանջը՝ հաշվի առնելով, որ տնտեսվարող սուբյեկտները նախապես տեղեկանալով ստուգման մասին՝ չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտների թերությունները վերացնում են եւ պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:

Աղաջանյանի խոսքով՝ վերոհիշյալ օրենքի կարգավորմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չի կարողանում բենզալցակայաններում և գազալցակայաններում բացահայտել թերլցումները: «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում բենզալցակայաններում թերլցումների վերաբերյալ ու փաստացի գործող կարգավորումները, մասնավորապես, եռօրյա ծանուցման պահանջը գործնականում անհնար են դարձնում բացահայտել և արձանագրել այդ խախտումները։ Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք կարողանում ենք այդ խոչընդոտը վերացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Աղաջանյանը։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր հերթին առաջարկեց, որ ստուգման ակտը դիտվի որպես ապացույց: «Քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչությունների կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողանում դիտել ապացույց, միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ եզրակացության կամ ակնհայտ կեղծ ակտ տալու համար, սակայն ի վերջո ստուգման ակտը ստանալուց հետո մեր կողմից նշանակվում է դատաֆինանսատնտեսագիտական եւ դատահաշվապահական փորձաքննություններ, որոնց եզրակացությունը, ըստ էության, մի քանի ամիս հետո նույն ստուգման ակտն են արտացոլում»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայկ Գրիգորյանին, նշեց, որ այս նախագծին պետք է ընթացք տալ, իսկ ՔԿ–ի և կառավարության ներկայացուցիչները կարող են պատրաստել առաջարկվող նախագիծը: «Եթե հասցնեք, ԱԺ–ում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից ևս առաջարկը կարող է ներդրվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ»,- ասաց վարչապետը:

 



Լրահոս
Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Նպատակահարմար կլիներ սփյուռքի այլ գաղթօջախների ներգրավվածությունը ևս ապահովել այս նորաստեղծ կառույցի աշխատանքներում. Հերմինե Մխիթարյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ջոն Բոլթոնին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին Չլսելով Քոչարյանի պաշտպանների առարկությունները՝ դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ Շարունակվում են ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող զորավարժություն­ները ԱԺ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրեց Գրիգոր Բեքմեզյանին Իրանի ԱԳՆ-ն սադրիչ է որակել ԱՄՆ-ի խոցված անօդաչուի գործողությունները Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար Լարսի անցակետը կրկին բաց է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի Դուք ովքե՞ր եք, որ այդ հնարավորությունը տալիս եք, կներեք, տպավորություն էր, որ պետք է ասենք շնորհակալություն. Վարչապետը՝ ԱԳ նախարարի տեղակալին Արցախի ՄԻՊ-ը կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը Իրավիճակը լարված է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար Իշխանություններին և Փաշինյանին պետք էր ընդամենը ցույց տալ արդյունքներ. Մելիք-Շահնազարյան Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է «Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն ԱԺ-ի դիմաց․ նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցմանը (տեսանյութ) Ռուսաստանը ԵԽԽՎ պատվիրակություն է ձևավորել ու վերադառնում է Ստրասբուրգ Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել ԱԺ-ն հաստատեց նախորդ տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությունը Էրդողանը կրկին խոստումներ է շռայլել ստամբուլցիներին Իշխանությունը, որ թույն է ներմուծում հանրության մեջ, փորձանք է․ Ռուբեն Հակոբյան Լավ, բա մեր պատմության մեջ մի լավ բան չի եղե՞լ․ Միհրան Հակոբյան Պենտագոնը Մերձավոր Արևելք կուղարկի Patriot համալիրներ, անօդաչուներ և հետախույզ-ինքնաթիռներ Էլինար Վարդանյան. Շղթայական տապալաման պրոցեսով ենք գնում Այ քեզ բան, տիկին Բաթոյան, Ձեզանից չէի սպասում. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ) Թրամփը հաստատել է, որ G20-ի շրջանակում հանդիպելու է Պուտինի հետ Իրանն ամերիկյան անօդաչու է ոչնչացրել. Հայաստանի շուրջն իրավիճակը եռում է Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». Արարատի մարզպետի ազգականն ուզում է զավթել խոզաբուծարանը «Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում «Ժամանակ». Նորանշանակ նախարարը ի՞նչ բիզնես ունի «168 Ժամ». ԱԳՆ-ի հայտարարություն պետք է լիներ, ոչ թե օդի մեջ բանավոր խոսքեր հնչեին «Հրապարակ». Փաշինյանը լքել է կուսակիցներին, գնացել «Մալիբու»՝ հանդիպելու Սամվել Կարապետյանին «Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին «Փաստ». Որքա՞ն աշխատավարձ են ստանում թատրոնների դերասանները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan