Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։

Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում