Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախացումը

Չինաստանը չի հանդուրժի Թայվանի անկախացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Չինաստանը երբեք չի հանդուրժի Թայվանի անկախության կողմնակից անջատողականների՝ երկիրը բաժանելու որևէ փորձ, հայտարարել է Թայվանի գործերով պետական խորհրդատուի գրասենյակի խոսնակ Ան Ֆենգշանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Մամուլի ասուլիսի ընթացքում վերջինս ընդգծել է, որ Թայվանում բնակվում են Չինաստանի արյունակից հայրենակիցները, ովքեր ունեն նույն ճակատագիրն, ինչ Չինաստանի ամբողջ ժողովուրդը:

«Մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ արտաքին ուժերի ու Թայվանի անջատողականների գործունեությանը հակազդելու համար: Մենք չենք թիրախավորում Թայվանի մեր համաքաղաքացիներին»,– հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է գնալ խաղաղ վերամիավորումն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի: Դրա հետ մեկտեղ, ըստ խոսնակի, Չինաստանի իշխանությունները պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և չեն հանդուրժի այս ուղղությամբ որևէ գործողություն, որը կվնասեր երկրի տարածքային ամբողջականությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում