Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը

Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «ԲՀԿ-ի դիրքորոշումն այս պահին արտահայտելու իրավունք չունեմ, քանզի վերջնական քննարկում չի եղել»,- Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել։ Ինձ համար կարևոր է, որ ՍԴ-ն համալրի այնպիսի մարդ, ով ծառայել է իր սահմանադրական կոչմանը»,– նշեց պատգամավորը։

Նաև հավելեց, որ մտադիր է դեմ քվեարկել Գրիգորյանին, բայց քանի որ ինքը խմբակցության անդամ է, վերջնական որոշումը կլինի և քվեարկությամբ կիմանան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում