AM | RU
USD
EUR
RUB

Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետերի հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ։

«Կիսում ենք այն տեսակետը, որ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը։

Համոզված ենք, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։

Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են»,- նշված է մեկնաբանության մեջ։

 

Լրահոս
Առաջին անգամ Հայաստանում մի սեղանի շուրջ հավաքվեցին բոլոր ընդդիմադիր ուժերը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Սանիթեքին» տրամադրվող գումարից շուրջ 600 միլիոն դրամով ավել գումար է տրամադրվում աղբահանության նոր կազմակերպությանը. Շիրազ Խաչատրյան Ոչ միայն Հանրային հեռուստաընկերությունը, այլև պետական բոլոր ինստիտուտներն իջեցվում են Փաշինյանի գռեհիկ հայտարարությունների մակարդակին. Աղասի Ենոքյան Իշխանությունները մանիպուլացնում են հասարակությանը՝ շահարկելով Մելի՝ սեռափոխված լինելու փաստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Չափազանց կարևոր է ապազգայինը մարմնավորող անձի՝ Արայիկ Հարությունյանի հեռացումը համակարգից (տեսանյութ) Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ Արա Վարդանյանն ազատ արձակվեց կալանքից Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը՝ ուղիղ Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել «Հրապարակ». Ի՞նչ է կատարվում «Իմ քայլում». նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը ԱԺ նախագահին վերաբերող օրինագիծը տապալվեց «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը «Իրատես». Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը ծանր կա­ցու­թյան մեջ են դրել սե­փա­կան թի­մակից­նե­րին «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն «Հրապարակ». Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան «Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ «Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա «Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը «Փաստ». Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին «Ժողովուրդ». Այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն «Փաստ». Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են «Իրատես». Փաշինյանը կրկին սպառնում է «պառկըցնել» ասֆալտին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15 Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan