AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ

 

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշվում է հունիսի 20-ին Վաշինգտոնում պլանավորված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին: Հայտարարության մեջ նշվում է, որ Փարիզի և Մոսկվայի հանդիպումներից հետո քննարկվել է համանախագահ երրորդ երկրի մայրաքաղաքում հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին: Միաժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն հիշատակում է, որ հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական կողմը գնացել է սահմանային լարվածության աճի, որը բերել է նաև զոհերի: Այդ համատեքստում արտգործնախարարությունը հայտարարել է, որ «ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ գերակայություններ»:

Թե հատկապես ինչ նկատի ունի Հայաստանի արտգործնախարարությունը՝ մնում է ենթադրել: Խոսքը հավանաբար Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգ կոչվածի կամ այլ կերպ ասած՝ հրադադարի պահպանման մեխանիզմների մասին է: Հայկական կողմն այս օրերին սահմանային լարվածության համատեքստում մի քանի անգամ հիշեցրել է դրա մասին, այդ թվում՝ ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքի, թե իբր հայկական կողմի կրակոցից առաջինը զոհ է ունեցել Ադրբեջանը: Այդ մեղադրանքը Բաքուն հնչեցրել էր հենց այն օրը, երբ Մինսկի խմբի համանախագահները ռեգիոնալ այց էին կատարել և գտնվում էին Բաքվում: Ադրբեջանը հայտարարեց, թե հայկական կողմն իբր սպանել է ադրբեջանցի մայորի: Արցախի պաշտպանական բանակը հերքեց այդ տեղեկությունը, ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ այդօրինակ մեղադրանքները և ապատեղեկատվությունը բացառելու համար է պետք Վիեննայի օրակարգի իրագործումը:

Իսկ մի քանի օր անց էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, որ հայկական կողմը թե՛ համանախագահներին, թե՛ Բաքվին ներկայացրել է հստակ ապացույցներ, որ հայկական դիրքերից չի հնչել որևէ կրակոց, երբ սպանվել է ադրբեջանցի զինվորականը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սարքերը այդ ժամանակ կրակոց արձանագրել են միայն Ադրբեջանի կողմում:

Այդուհանդերձ, Բաքուն չխորշեց իր ապատեղեկատվությունից հետո դիմել մարդասպանության տակտիկային՝ Դուշանբեի պայմանավորվածությունների մի քանի ամիս տևած, այսպես ասած, հարաբերական անդորրից հետո: Ադրբեջանական կրակոցի հետևանքով զոհի մասին հայկական կողմը հայտնել է նաև հունիսի 13-ին: Դրան հաջորդում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը վաշինգտոնյան հանդիպման օրակարգի գերակայության մասին:

Այստեղ իհարկե առանցքային է երկու հանգամանք: Հայկական կողմը պետք է լինի այդ հարցում հստակ և միարժեք հետևողական: Մյուս կողմից՝ օրակարգի առաջմղումը էապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչ դիրքորոշում ունեն դրա վերաբերյալ համանախագահ երեք երկրները: Վիեննայի օրակարգը եղել է ԱՄՆ առաջարկը, որը, սակայն, Ադրբեջանը 2016-ի մայիսից հետո փորձեց չեզոքացնել Ռուսաստանի օգնությամբ: Արդյոք Մոսկվան և Բաքուն ներկայումս է՞լ այդ հարցում գործընկերներ կամ դաշնակիցներ են»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan