Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ , որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք` քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV-ի եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով…»,- գրել է Ուրիխանյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում