ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հայաստանի շրջանների զգալի մասում hունիսի 16-21-ը գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում