AM | RU
USD
EUR
RUB

էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր: Մաստեր կլասի նպատակը Հայաստանում արևային և վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետ սարքավորումների վաճառքով զբաղվող տարբեր ընկերությունների ներկայացուցիչներին էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից մեխանիզմների ներկայացումն էր, լիզինգի միջոցով հնարավոր նոր նախագծեր իրականացնելու գաղափարների քննարկումը:

«ԱԳԲԱ Լիզինգի ուշադրության կենտրոնում է Հայաստանում «մաքուր» էներգիայի և «կանաչ» տնտեսությունների զարգացման հեռանկարը: E-FIX ծրագրի ընձեռած հնարավորությունների համադրմամբ մենք կկարողանանք ոլորտում ֆինանսավորման նոր մեխանիզմներ և լուծումներ գտնել, հասարակության լայն շերտերի համար բարձրացնել էներգախնայող ծրագրերի կարևորության գիտակցումը, նաև` էներգախնայողության վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների համար: Մեր նպատակներից է օգնել ՓՄՁ-ներին իրենց բիզնեսներում ներառել էներգախնայող սարքավորումներ, ինչը կնպաստի և՛ բիզնեսում ծախսերի կրճատմանը, և՛ շրջակա միջավայրի պահպանմանը»,- իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

««Մաքուր» էներգիայի ոլորտի զարգացման համար նորարարական ֆինանսավորման լուծումները պետք է մշակվեն երկարաժամկետ նպատակով: Այն կօգնի անհատներին և բիզնեսներին ոչ միայն միջոցներ խնայել, այլև` նպաստել կլիմայական փոփոխությունների մեղմացմանը: Որպես երկարաժամկետ առաջնահերթություն, ԱԳԲԱ Լիզինգը մշակել է ֆինանսավորման արդյունավետ պրոդուկտ` իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի շրջանակում էներգաարդյունավետության ներդրումները խթանելու նպատակով: Այս նորարարական մեխանիզմների շնորհիվ այսօր հնարավոր է գտնել նոր ֆինանսական լուծումներ»,- իր խոսքում նշել է E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարները:

ԱԳԲԱ Լիզինգն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ է, ընկերությունը ՀՀ-ում լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է: ԱԳԲԱ Լիզինգն ընդգրկվել է Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա ծրագրին 2018 թվականին:

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan