Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից

Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Associated Press-ը:

«Մենք խորապես ցավում ենք մարդկանց մահվան համար»,- ասել է Թինսեթը Փարիզի Լը Բուրժեի ավիաշոուում լրագրողների հետ շփման ժամանակ: Boeing-ի մյուս ղեկավարները նույնպես ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներնին եւ ընդգծել, որ ընկերությունը մեծ թափով աշխատում է թռիչքների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Բացի դրանից, Թինսեթը ներողություն է խնդրել Boeing 737 MАX-ը շահագործող ավիաընկերությունններից: Boeing-ի փոխնախագահն ընդգծել է, որ ընկերությունը եռանդով ցանկանում է պարզել վթարների պատճառները, սակայն 737 MАX ինքնաթիռների շահագործման վերսկսման ժամկետները նա չի հայտնել, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում