«Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ
19/06/2019 09:29
Նմանատիպ
«ՀՀ կառավարությունն առաջիկայում դրամաշնորհ կստանա՝ 2 մլն 700 հազար եվրոյի չափով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն առաջիկայում կառավարությանը կներկայացնի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում