Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցրեր:

Պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ՝ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Մի շարք վարչական իրավախախտումների եւ պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում