ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը

ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ելնում է այն բանից, որ Իրանի դեմ ռազմական ուժի գործադրումը կպահանջի համաշխարհային հանրակցության ընդհանուր համաձայնությունը, սակայն իրեն միակողմանի պատասխան գործողությունների իրավունք է վերապահում Միացյալ Նահանգների քաղաքացիներին կամ օբեկտներին Թեհրանի հարվածի դեպքում:

Հունիսի 18-ին մի խումբ լրագրողների հետ կայացած հանդպմանն այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ գեներալ Փոլ Սելվան՝ մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածության աճն Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կպահանջվի միջազգային փոխհամաձայնություն, նախքան ուժի կիրառումը: Մեկ կոնկրետ վերապահությամբ. եթե իրանցիները հարվածի տակ դնեն ԱՄՆ-ի քաղաքացիներին, միջոցները կամ զինված ուժերը, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու ռազմական գործողությունների կիրառմամբ: Եվ անհրաժեշտ է, որ նրանք (իրանցիները) դա իմանան, դա պետք է միանգամայն պարզ լինի»,- ասել է զորապետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում