Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում

Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց են իրականացնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 19-ին նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցումը:

Նախաձեռնության անդամները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ դեռևս չեն ցանկանում մտածել իրենց հետագա քայլերի մասին, քանի որ հույս ունեն համահարթեցման չեղարկման:

«Մեր հետագա բոլոր գործողությունները կախված կլինեն իրենց այսօրվա քվեարկությունից, որը, կարծում եմ, դեմ կլինի»,– ասաց նստացույցի մասնակիցներից մեկը և հավելեց, որ մնալու են ԱԺ-ի դիմաց մինչև քվեարկության ավարտը:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվում է եկամտային հարկը համահարթեցնել` դարձնելով 23 տոկոս: Հետագայում այն աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Իսկ շահութահարկն առաջարկվում է նվազեցնել 2 տոկոսով: Փոփոխությունների փաթեթն ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում