AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին

 

«ՔՊ-ում որքան էլ ասեն, որ նոր վարչությունն ընտրվել է ազատ ու արդար, փակ ընտրությունների արդյունքում, միևնույն է՝ ընտրություններից երկու օր առաջ՝ դեռևս հին վարչության նիստին Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը թողել է իր ազդեցությունը։ Մեր տեղեկություններով, Փաշինյանն Աբովյանում իրենց կրած պարտության մասին քննարկման ժամանակ «պատերին է տվել» սեփական թիմին՝ ասելով, որ իրենք իսկապես ոչ մի բանով չեն տարբերվում ՀՀԿ-ից, առաջնորդվում են նեղանձնային շահերով, զուրկ են թիմային մտածողությունից։ Ասել է, որ այդպես շարունակվել չի կարող, իսկ ով կշարունակի, տեղ չի ունենա իրենց թիմում։ Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախևառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։

ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։

Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է այն, թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, և նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը ևս ինքնաբացարկ է հայտնել»,- գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan