«Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում

«Հրապարակ». ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում

«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սիմոնյանի էրայի ավարտից հետո ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. օրերս աշխատակիցների առողջապահության ապահովագրության նոր քարտերն են տրամադրվել:

Վերջին տարիներին համալսարանում գործում էր աշխատակիցների ապահովագրության այլ համակարգ, սակայն, երբ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երբեմնի խորհրդական, ՀՀԿ-ական Գևորգ Մուրադյանը, դադարեցրել է հին տարբերակով իրականացվող ապահովագրությունը՝ պարտադրելով ԵՊՀ ղեկավարությանը նոր մրցույթ հայտարարել: Արամ Սիմոնյանը դիմադրել է։

«Սակայն մոտ 2 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, ու մրցույթում, որքան էլ զարմանալի է, հաղթեց մի քանի անգամ ավելի թանկ առաջարկը` Լևոն Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի որդուն) պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը. ԵՊՀ-ում տարակուսած են` ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի դեպքում «քաղհալածյալ» է, մյուս դեպքում իշխանությունը նրա ընտանեկան բիզնեսին, համալսարանի խորհրդի մակարդակով, աջակցություն է դրսևորում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում