Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել

Չեռնոգորիայում և Ուզբեկստանում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա)»,– ասված է հրամանագրում։

Մեկ այլ հրամանագրով էլ Արամ Գրիգորյանը նշանակվել է Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում