AM | RU
USD
EUR
RUB

Բեքարյան. Աննկարագրելի բլեֆ է

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանում իշխանափոխությունից հետո ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում ինչ-որ քաոտիկ, անհասկանալի վիճակ է, անհասկանալի է թե ներսում, թե Արցախի մեր հայրենակիցների, համանախագահ երկրների համար։ «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսին ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

«Տեղի ունեցավ ինչ-որ գործընթաց, որը որևէ կերպ տրամաբանական հունի մեջ տեղավորել չի ստացվում»,-ընդգծեց նա։

Վերլուծաբանը նշեց, որ փորձ է արվել հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից այլ տեղերում քննարկման առարկա դարձնել. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենյան համաժողովի հետ ձեռք էր բերում հարցն այնտեղ քննարկելու պայմանավորվածություններ։ Ինչի՞ համար, ի՞նչ ակնկալով, ի՞նչ նպատակով, երևի մենակ ինքն ու Աստված գիտեն, բայց նա չբացատրեց։ Այլ հարց, որ դա տեղի չունեցավ, բայց միտումը հետաքրքիր էր»։

Խոսելով խաղաղության օրակարգի մասին՝ վերլուծաբանն ընդգծեց. «Այն կարգի ենք Ադրբեջանի հանրությանը պատրաստել խաղաղության, որի արդյունքում տեսում ենք էսկալացիայի հերթական դրսևորում, աննկարագրելի արագությամբ և հաջողությամբ օրակարգի առաջին կետից հետ մղեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունները, որոնց ամբողջ բնույթը կայանում էր նրանում, որ պետք է լինեն միջազգային գործիքներ սահմաններում տիրող իրավիճակի վերահսկման առումով։ Դա փոխարինեցինք Դուշանբեի պայմանավորվածությամբ»։

«Մի բան պարզ է, որ Ադրբեջանի ընկալմամբ հաջողությամբ փոխանցած համանախագահներին, «շատ կոնստրուկտիվ» Ադրբեջանը ժամանակ է տվել Հայաստանի իշխանություններին իրավիճակը լիովին տիրապետելու, պատկերացնելու, հույս ունենալով, որ այդ ամեն ինչից հետո պետք է ունենա ինչ-որ դիրքերի ավելի բարելավում։ Հույս ունենալով՝ օդո՞ւմ, հույս ունենալով անհիմն տե՞ղը, թե՞ հույս ունենալով ինչ-որ խոստումների հիման վրա, թողնում եմ ընթերցողների և լսողների պատկերացմանը, նրանց տպավորությանը»,- ասաց Կ. Բեքարյանը։

Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններն այս վերջին ժամանակահատվածի համար ունեցան այն կարգի դղդրդյուններ, որոնք կբավարարեին երևի մի 40 տարում։ Վերլուծաբանի խոսքով, դա սկսվեց ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի հետ կապված գործընթացով։

ԱՄՆ ուղղությունը, նրա բնորոշմամբ, նույնպես անամպ չէ, այստեղ էլ որևէ կերպ չի երևում հետաքրքրվածություն։

«Այս ամենն այն պարագայում, երբ որ ընդհանրապես անվտանգային միջավայրը մեր շուրջ բավականին խոցելի է։ Բավական է նայել միայն ամենօրյա սրացումները ԱՄՆ-Իրան համատեքստում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, Կ. Բեքարյանի խոսքով, շատերի ակնկալիքները չիրականացան. այսօր վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկ չկա, վերջին փաստաթղթով նորից, որը մի քանի անգամ չկար, խոսվում է դյուրացման հերթական էտապի մասին. «Սա նշանակում է, որ ազատականացումը հետ է մղվում առնվազն անորոշ ժամանակով»։

«Եվրոպական ուղղության հետ արվող մեծագույն բլեֆը՝ անցումային արդարադատություն, վեթթինգ և իբր թե եվրոպական համայնքի լիակատար աջակցությունն այդ հարցերում։ Աննկարագրելի բլեֆ է, որովհետև Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհորդը նույնկերպ պատրաստակամ են, ինչ եղել են միշտ, նպաստելու և օգնելու Հայաստանին իր դատաիրավական բարեփոխումների, ռեֆորմների մեջ իր իսկ ընդունած ռազմավարությունների շրջանակներում, բայց որևէ կերպ չհակասող Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Պատահական չէ, որ եվրոպական երկու ուղղությունից էլ որևէ փաստաթղթում վեթթինգի, անցումային արդարադատության անուն չեք տեսնի»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Լրահոս
Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում «Պոբեդա»-ի ինքնաթիռը «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս վնասվել է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 20 Նիկոլ Փաշինյանը թույլատրեց Ամուլսարի հանքի շահագործումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan