AM | RU
USD
EUR
RUB

Ամերիաբանկ և Զանգի համագործակցություն. այսուհետ Ամերիաբանկ հնարավոր է զանգահարել անվճար

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Ամերիաբանկը և Զանգի ընկերությունը հանդես են գալիս նոր առաջարկով, որի մասին հայտարարեցին համատեղ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Այսուհետ Zangi մեսենջերի միջոցով հաճախորդները կարող են անվճար զանգահարել Ամերիաբանկ` աշխարհի ցանկացած կետից, անկախ բջջային օպերատորներից և ռոումինգի առկայությունից՝ ընդամենն ունենալով հասանելիություն ինտերնետին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել Zangi մեսենջերը և ակտիվացնել ծառայությունը` դիմելով Ամերիաբանկ նախընտրելի կապի միջոցով` զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն կամ ուղարկելով հաղորդագրություն Բանկի պաշտոնական ֆեյսբուքի էջին կամ www.ameriabank.am կայքի Live Chat-ին: Ակտիվացնելով ծառայությունը` հնարավոր կլինի Zangi մեսենջերով զանգահարել Ամերիաբանկ 4521 կարճ համարով և հետևել ինքնապատասխանիչի քայլերին:

Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշում է. «Մենք պարբերաբար բարելավում և հաճախորդամետ ենք դարձնում Բանկի կողմից մատուցվող ծառայությունները և կարծում ենք, մանավանդ արձակուրդային շրջանում, Զանգիով Ամերիաբանկ անվճար զանգահարելու այս նորամուծությունը հնարավորություն կտա ՀՀ տարածքից դուրս գտնվող մեր հաճախորդներին հեշտությամբ կապ հաստատել Բանկի կոնտակտային կենտրոնի հետ և արագ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները կամ կատարել գործարքներ Հեռախոսային բանկինգ ծառայության շրջանակներում»:

Ըստ Զանգի ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի` Զանգի ընկերությունն ունի կարևոր մրցակցային առավելություններ. «Բանկի հաճախորդների համար, թերևս, ամենակարևորը տվյալների անվտանգությունն է։ Zangi մեսենջերը անվտանգ է, քանի որ մենք օգտագործում ենք վերջին սերնդի պաշտպանության մի քանի համակարգ։ Առաջին հերթին, տվյալների տեղափոխման ժամանակ կիրառվում է end-to-end տեսակի կոդավորումը, իսկ ոչ մի հաղորդագրության պատմություն Zangi-ն սերվերներում չի պահպանում։ Zangi-ն հեշտ է ինտեգրվում ընկերությունների ներքին հեռախոսային համակարգերի հետ՝ ապահովելով ինչպես ելքային, այնպես էլ մուտքային զանգերը Զանգի մեսենջերից դեպի ներքին հեռախոսային համակարգի համարները և հակառակը։ Բացի այդ, մեր մեսենջերը աշխատում է շատ ցածր ինտերնետ հասանելության պայմաններում, մասնավորապես՝ 2G/EDGE ինտերնետում կամ ծանրաբեռնված Wi-Fi ցանցերում և խնայում է տրաֆիկ, օրինակ՝ 1MB ինտերնետով հնարավոր է մինչև 7 րոպե խոսել»:

Նշենք նաև, որ Բանկի Կոնտակտային կենտրոնը հասանելի է 24/7 ռեժիմով:

Ամերիաբանկ ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկ ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ`տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:
--
Զանգի ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության ոլորտի տեխնիկական լուծումների և ծրագրային ապահովման մատակարար։ Ընկերության հիմնական պրոդուկներից է Zangi մեսենջերը և նույնանուն տեխնիկական հարթակը, որի հիման վրա ընկերությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն կազմակերպել Ժամանակակից և ապահով տեսակի թիմային հաղորդակցություն։

Լրահոս
Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից Արծվաշենցիները դժգոհ են կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքից Եթե էս հարցին էսօր լուծում չտվեցին, ես խոսք եմ տալիս, լրիվ երակներս կտրելու եմ, արյունս լցնեմ կառավարության դեմը Վանաձորում ձյուն է տեղում Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը Զոհրաբ Մնացականյան. Ոչ մի պարագայում Արցախի ժողովուրդը չպետք է մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի Կյուրեղյան. Իշխանությունները մեծ վտանգ են տեսնում ՀՅԴ-ից «Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը Արծվաշենցիներ. Որևէ բան չի փոխվել Երիտասարդները հրաշալի լակմուս ստեղծեցին, թե ինչ երեսպաշտներ են եկել իշխանության. Կոնստանտին Տեր-Նակալյան Երևանյան տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել Ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ակցիաների, ոստիկանության գործողությունների և քաղաքապետարանի շուրջ ստեղծված թնջուկի մասին ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ վճիռներ է հրապարակել Գևորգ Լոռեցյանը ձերբակալված է. նրա կարգավիճակը հայտնի է ԱՄՆ-ը ենթադրում է, որ Իրանը գաղտնի հրթիռներ է տեղափոխում Իրաք Սպասվում են տեղումներ Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է. Գևորգ Պետրոսյան Կառավարության դիմաց ընթացող բողոքի ակցիաները՝ ուղիղ «Արմնյուզում» աշխատում են պրոֆեսիոնալ ու ժրաջան մարդիկ, և ես միանում եմ այս թիմին. Աբրահամ Գասպարյան Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Ռուսաստանը չի վերադառնա G7 Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել «Բամբասանքի» տեսանյութից հետո Թրամփը Թրյուդոյին անվանել է երկերեսանի՝ չեղարկելով համատեղ ասուլիսը Առաջին ընթերցմամբ ընդունվեց շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հրաձգություն՝ ամերիկյան Պերլ Հարբեր ռազմական բազայում. Զոհեր ու վիրավորներ կան Խոստանում եմ, որ իմ երեխաները չեն ղեկավարի Բելառուսը․ Լուկաշենկո ԱԺ-ն չընդունեց Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու որոշումը Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը 3 ժամ է տևել. մանրամասներ ԱԺ նիստը՝ ուղիղ «Ժողովուրդ». Օրենսդրության կոպիտ խախտմամբ հայ երեխա է որդեգրել աշխարհահռչակ իտալացի մրցավարը «Հրապարակ». Փաշինյանը հիմա էլ թալանչի անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը «Փաստ». Ներքին աուդիտի արդյունքում ուշագրավ փաստեր են ի հայտ եկել «Հրապարակ». «Պատժեցինք՝ մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում» «Փաստ». Իշխանությունը պատրաստ է ժողովրդի նկատմամբ ուժ կիրառելու հրաման տալ «Փաստ». Ինչո՞ւ են «ափերից» դուրս եկել իշխանությունները «Ժամանակ». Իմքայլական Թագուհի Ղազարյանի քույրը կարող է փոխարինել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն «Հրապարակ». Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի մի մասը կկարճվի «Փաստ». Եթե բյուջեում փող կա, փողը խնդիր չէ, ո՞րն է «դռնեդուռ ընկած» փող հավաքելու իմաստը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan