Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: 2019թ. հունիսի 15-ին` ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի` ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում