ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Արգենտինայի դեսպանին
20/06/2019 19:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնսալո Ուռիոլաբեիտիային, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկու փոխգործակցության զարգացման իրավական հիմքերի ապահովումը, համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների միջև ռազմաքաղաքական խորհրդակցությունների և համագործակցության հեռանկարների քննարկումների անցկացումը:
Դեսպան Ուռիոլաբեիտիան իր հերթին անդրադարձել է նաև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում