Ազգային ժողովն ավարտեց երկրորդ նստաշրջանի աշխատանքները

Ազգային ժողովն ավարտեց երկրորդ նստաշրջանի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հունիսի 20-ին ավարտեց 7-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 20-ի նիստի ավարտին այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Երկրորդ նստաշրջանը հայտարարում եմ փակված»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորները նստաշրջանն ավարտեցին պետական օրհներգի հնչյունների ներքո:

ԱԺ-ն կիսատ քննարկված նախագծերը կշարունակի քննարկել արդեն արտահերթ նիստում՝ հունիսի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում