AM | RU
USD
EUR
RUB

Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Facebook: Գերմանացի եկեղեցական Մարտին Նիմյոլերի «Երբ նրանք եկան...» հայտնի տողերը վերջերս հաճախ են մտքովս գալիս: Պատճառը երկրում տեղի ունեցող վտանգավոր գործընթացներն են, որոնք ուղղակիորեն ինձ չեն առնչվում, սակայն անուղղակիորեն ազդելու են բոլորիս վրա: Այդպիսի մի գործընթաց սկսել է նաև այսօր:

ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը ինքն իրեն այսօր հռչակել է ՍԴ նախագահ, իսկ «Իմ քայլ»-ի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ոստիկանությանը կոչ է արել ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին վաղը դատարանի շենք ներս չթողնել: Ոչ իրավաբանի աչքերով էլ ակնհայտ է, որ գործընթացը հակաիրավական է, և եթե իշխանությունը վաղը չապահովի Հրայր Թովմասյանի բնականոն գործունեությունը, ապա վերջնականապես կհաստատվեն իմ կասկածներն առ այն, որ ժողովրդավարական կարգախոսներով եկած իշխանությունը գնում է երկրում ավտորիտորիզմ հաստատելու ուղիով:

Վահե Գրիգորյանի և պատգամավորի նշած սցենարը նախ առաջացնելու է լուրջ իրավական ճգնաժամ, քանի որ կասկածի տակ է առնվում ՍԴ-ի՝ առնվազն վերջին մեկ տարվա գործունեության լեգիտիմությունը: Նման զարգացումը, մեղմ ասած, բացասաբար կազդի նաև երկրի ժողովրդավարացմանը, քանի որ երկրում իշխանությունից անկախ ինստիտուտների ջախջախման գործընթացը իշխանություններին վերջնականապես ազատելու է որևէ կապանքից և ուղիղ ճանապարհ է բացելու դեպի ավտորիտարիզմ: Դա է ցույց տալիս մարդկության պատմություն: Դա է ինձ հուշում իմ մասնագիտական կրթությունը:

Ամենից զատ, անհասկանալի է, թե ինչու են իշխանությունները ուզում անպայման «գրավել» ՍԴ-ն: Ինչո՞վ է ներկայիս ՍԴ-ն խանգարում երկրի զարգացման: Ի՞նչ են ուզում իշխանությունները անել, որ ՍԴ-ի ներկայիս կազմը խանգարում է: Երկու պատասխան կարող է լինել՝ կամ ուզում են հակասահմանադրական գործընթաց սկսել, ուստի լոյալ ՍԴ-ի կարիք ունեն, կամ էլ պարզապես մինչև վերջին գյուղապետարանը ՔՊ-ական չդառնա, հեղափոխությունը իրեն ապահով չի զգալու:

Վերջում տեղադրեմ Նիմյոլերի հայտնի խոսքերը այն մարդկանց համար, ովքեր հասկանում են տեղի ունեցողի վտանգավորության աստիճանը, բայց կարծում եմ, որ իրավիճակը իրենց չի վերաբերում. «Երբ նրանք եկան կոմունիստների ետևից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի, երբ եկան սոցիալ-դեմոկրատների ետևից, ես լռեցի, քանի որ սոցիալ-դեմոկրատ չէի, երբ նրանք եկան արհմիության ակտիվիստների ետևից, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ ետևից, արդեն այլևս մարդ չկար, որ պայքարեր ինձ համար»...

Սպասենք վաղվան:

Դավիթ ՄԹԵՎՈՍՅԱՆ

Լրահոս
Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan