ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցած անկարգությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը, որտեղ անցկացվում են բողոքի ակցիաներ: Այս մասին գրում է Gazeta-ն։

Կարասինի խոսքերով, ռուսաստանյան պատվիրակության մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Վրաստանի արմատական ընդդիմության կողմից օգտագործվել է, որպեսզի անկարգություններ սկսեն:

Նա ընդգծել է, որ վրացական արմատական քաղաքական գործիչներն ամեն ինչ անում են, որպեսզի կանխեն Մոսկվայի ու Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորումը:

Կարասինը նաև ավելացրել է, որ ամենակարևորն այն է, որ ժողովի մասնակիցները չեն տուժել ու տուն են վերադարձել:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ հունիսի 20-ին, Վրաստանի խորհրդարանում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքները, որի ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահությունում ու վարում էր նիստը, ինչը դժգոհություն էր առաջացրել երկրի արմատականների շրջանում և վեհաժողովի աշխատանքները դադարեցվել էին: Արմատականներններն ու ընդդիմությունը սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում