«Փաստ». Վարչապետը կտրուկ հրահանգել է պատգամավորներին՝ չխուսափել հարցերին պատասխանելուց

«Փաստ». Վարչապետը կտրուկ հրահանգել է պատգամավորներին՝ չխուսափել հարցերին պատասխանելուց

«Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ, և վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել ևս այն պարագայում, երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որևէ տե­ղեկություն ճշտելու նպատակով:

Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխա­նել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում: Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանելուց:

Ի դեպ, այս առումով դեռևս անելիք կա պետական կառույցների լրատ­վության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում: Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպ­քերում, երբ ոչ թե ուսումնասիրության և մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում, այլ որևէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատաս­խան:

Բնականաբար, ցանկացած լրատվամիջոցի համար դժվար է 5 օր սպասելը տեղեկատվական հոսքերի առկա մրցակցու­թյան պայմաններում»,-գրում է թերթը:

Մարամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում