«Ժամանակ». ՊԵԿ-ի դեմ բողոքների թիվն աճել է

«Ժամանակ». ՊԵԿ-ի դեմ բողոքների թիվն աճել է

«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդդեմ ՊԵԿ-ի վարչական դատարան է բողոքել 448 տնտեսվարող։ Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել էր 414 բողոք:

Պետբյուջե մուտքեր ապահովող այս կարևորագույն կառույցի դեմ բողոքների ծավալի նման աճն աննախադեպ է, որից պետք է հետևություններ անել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում