Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Slaq.am: Արդեն 5 տարի է, ինչ ՀՀ վաստակավոր բժիշկ, օրինակելի հայորդի, ընտանիքի հոգատար հայր և մեծ բարերար Կառլեն Եսայանը մեզ հետ չէ։ Երկրային կյանքում Կառլեն Եսայանը հասցրեց այնպես ապրել, որ շատերի համար կյանքի ուսուցիչ դարձավ, ու նրա բացակայությունն ամենօրյա ռեժիմով իրեն զգացնել է տալիս։ Թերևս ամենօրյա ցանկալի ներկայությունն է պատճառ դարձել, որ նրա անվան երևանյան պոլիկլինիկայի աշխատակիցները հավաքվել ու որոշել են Եսայանի մշտարթուն ուղեկցությամբ գնալ նրա ծննդավայր՝ Արցախ։ Ու իրենց ծրագրերի բարձրաձայնումների մեջբերումներով հուզիչ ֆիլմ են պատրաստել Կառլեն Եսայան բարերարի մահվան 5-րդ տարելիցի առիթով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում