AM | RU
USD
EUR
RUB

Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Վրացական Georgian Airways ավիաընկերությունն իր ուղևորներին Երևանով դեպի Մոսկվա թռչելու տրանզիտային չվերթ է առաջարկել, հայտնում է sputnik-georgia.ru-ն:

Հայտնի է, որ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների սրման ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով ռուսական ավիաընկերությունները հուլիսի 8-ից չեն կարողանա չվերթներ իրականացնել դեպի Վրաստան: Հրամանագրում նշվում է, որ սա ժամանակավոր քայլ է, որի նպատակն է ապահովել ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: ՌԴ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ արգելքը կվերաբերի նաև վրացական ավիաընկերություններին:

«Ստեղծված իրավիճակում Georgian Airways-ն իր ուղևորներին Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթներ է առաջարկում»,- ասվում է վրացական ավիափոխադրողի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ թռիչքների դադարեցման որոշումը կայացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական վերահաժողովի նիստի շուրջ ծագած սանդալի ֆոնին: Վրացիներին զայրացրել էր այն փաստը, որ ռուսական պատվիրակության ղեկավար, նիստը նախագահող պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ուղեկցվելով ոստիկանության հետ բախումներով: Ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել լքել երկիրը:

ՌԴ իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել մինչ հուլիսի 8-ը լքել Վրաստանը, սակայն եթե դա տեղի չունենա, ռուսական ավիաընկերությունները պատրաստ են ՌԴ քաղաքացիներին տեղափոխել Հայաստանի և Հյուսիսային Օսիայի օդանավակայաններով:

Հայտնի է, որ լարված իրավիճակի ֆոնին ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար հետ են վերադարձնում դեպի Վրաստան տոմսերը:

Լրահոս
Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան Գեղամ Ստեփանյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոնակատար Այս պահին բանակցություններ չկան, գործընթացը փակուղում է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Դադարեցրեք բունտը․ Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանն իր ահաբեկված թիմին է «դուխ տալիս», ուրիշ ոչինչ. Միհրան Հակոբյան Այս իշխանությունները չկարողացան անել այն, ինչ խոստացան ժողովրդին. Վիտալի Բալասանյան 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Պատմական ու նվիրական է այս օրը. Վիտալի Բալասանյանի շնորհավորական ուղերձը Սեպտեմբերի 22-ին որոշ մարզերում գազ չի լինի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի շնորհավորական խոսքն Անկախության տոնի առթիվ ՀՅԴ ԳՄ. Զարգանալու և չզիջելու, մրցունակ երկիր կառուցելու մեր հավաքական երազանքից չենք հրաժարվել Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (տեսանյութ) Հայ դիպուկահարը սահմանել է նոր ռեկորդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ Օդուժի տոնական թռիչքը՝ Երևանի երկնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանն այսօրվանից ևս 3 երկրի հետ վերսկսում է ավիահաղորդակցությունը Մեր հայրենիքը չի կարող գնալ կործանման ճանապարհով, թույլ չե՛նք տա, նույնիսկ եթե անհավասար մարտի բռնվենք. Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու Հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա 5 վիրավոր և 2 զոհ Սեյրան Օհանյան. Այլևս ակնհայտ է` Հայաստանի և Արցախի դեմ բոլոր սցենարները գրվում և մշակվում են Թուրքիայի ռազմաքաղաքական էլիտայի կողմից Ավելի քան հնարավոր է թուրքական օդային տարածության փակումը ՀՀ համար․ «Վերնատուն» ՀՀ քաղաքական վերնախավը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի անկախության համար զոհվածների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» զորավարժությունները Ինքն իրեն պետք է մեղադրի. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի նախագահի այն հայտարարության մասին, թե ՀՀ-ն տապալել է բանակցությունները Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց, ասաց՝ ես պայմանը պահել եմ, Փաշինյանն է խախտել. Արփինե Հովհաննիսյան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները փաստում են մեծացող անվտանգային սպառնալիքները. Աբրահամյան Հայաստանը տոնում է Երրորդ Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը Մահացել է առողջապահության նախկին նախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan