ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ-ը որոշում է ընդունել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման հայտարարություն է արել երկրի փոխնախագահ Մայք Փենսը։

Նա ասել է, որ նոր միջոցների մասին, որոնք պատասխան կլինեն խփված անօդաչուին և Օմանի ծոցում լցանավի վրա հարձակմանը, Դոնալդ Թրամփը կհայտարարի հունիսի 24-ին։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, իր հերթին, մեկնաբանել է այդ պատժամիջոցները։

«ԱՄՆ կառավարությունը տարատեսակ պատժամիջոցներ է կիրառում ֆիզիկական անձանց, ընկերությունների դեմ, Իրանի դեմ կիրառում է տնտեսական ահաբեկչություն և պատերազմ, արդյո՞ք կան այնպիսի պատժամիջոցներ, որ ԱՄՆ-ը դեռ չի կիրառել Իրանի նկատմամբ»,- ասել է Մուսավին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում