Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ)

Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Ըստ էության, սահմանադրական կարգի պերմանենտ տապալման գործընթաց է հիմա ընթանում, Սահմանադրական դատարանի դիմաց «ՎԵՏՕ» շարժման հրավիրած հավաքին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն« ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Սա ուղղակի ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Փաշինյանն ուղղակի պատասխանատուն է այս իրավիճակի։ Եթե հիշեք Վահե Գրիգորյանի առաջադրման ողջ գործընթացը, կպատկերացնեք՝ ինչ է տեղի ունենում։ Հիմա ականատես ենք լինում այդ գործընթացի պրակտիկ կիրառելիությանը, որը փորձում ենք կանխել», – ասաց Նարեկ Սամսոնյանը։

Նա նշեց՝ հնարավոր բոլոր ուժերով փորձում են այնպես անել, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա։

«Սրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, իր կիսագրագետ և անգրագետ թիմով», – հայտարարեց Սամսոնյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում