Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ,  Aysor.am: Ո՞ւր էին Նիկոլայ Բաղդասարյանը և մյուս խելոքները 2015 թվականին, երբ ընդունվում էր Սահմանադրությունը, ո՞ւր էին այս մարդիկ 2018 թվականի ապրիլի 9-ին, երբ ուժի մեջ էր մտնում, այսօր՝ «Վետօ» շարժման բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի՞նչ իրավական հետևանք է առաջացնում Վահե Գրիգորյանի կամ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքը։ Մեկ էլ տեսնում ենք՝ ԱԺ նախագահն է սկսում համաձայնել։ Ես հրապարակավ եմ ասել, որ այստեղ շատ նման է մեր Սահմանադրության 300-րդ հոդվածով սահմանված իշխանության յուրացման նախապատրաստությանը։ Այսինքն՝ գործողություններ են կատարվում, որպեսզի հետագայում նախապատրաստվի իշխանության յուրացում։ Մեր հանրությունը՝ հատկապես իրավաբանական հանրությունը, պետք է վճռական լինի այս հարցում, որպեսզի չստեղծենք պետականաքանդ, ինստիտուտաքանդ նախադեպ։

Ամեն ինչ իր կարգով շարունակվում էր, և մեկ էլ մի օր ՍԴ անդամ ընտրված մեկը (դա ևս բավականին խնդրահարույց է, բայց դա մի կողմ) վեր է կենում և դատողություն անում, որն ԱԺ նախագահը հիմք է ընդունում։ Սա անընդունելի է, և իշխանության յուրացման նախապատրաստություն է, որը պետք է կանխել», – ասաց Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում