«Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ

«Փաստ». Մեղավոր ճանաչված ու պաշտոնից հեռացվածները վերադառնում են համակարգ

«Օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ՊՆ կապի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին վերադարձրել են համակարգ:

Հիշեցնենք, որ նրան ու ՊՆ հետախուզության վարչու­թյան պետ Արշակ Կարապետյանին համա­կարգից հեռացրել էին Ապրիլյան պատե­րազմից հետո, սակայն Կարապետյանը հետագայում նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական:

Այստեղ ուշագ­րավ է այն հանգամանքը, որ մի կողմից՝ ապրիլյան իրադարձությունները ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվում, մյուս կողմից, դրան զուգահեռ, աշխատանքները կարգին չսկսած ու դեռևս որևէ եզրահանգման չեկած, այդ փաստացի մեղավոր համարված ու աշխատանքից հե­ռացվածներից երկուսը վերադառնում էն համակարգ:

Այս պարագայում շատերի շրջանում տրամաբանական հարց է առա­ջանում՝ արդյոք մենք գործ չունեն՞ք մի վի­ճակի հետ, երբ քննիչ հանձնաժողովի աշ­խատանքները չավարտած՝ արդեն «նշա­նակվել» են անմեղները, և արդյոք ուղղակի հետագայում չեն «նշանակի» «մեղավորնե­րին»՝ ի սկզբանե «մտքում» պահած ունե­նալով նաև վերջիններիս»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում